PodcastsInterviews cinémaԿինոաշխարհ

Կինոաշխարհ

Kinoashkharh
Կինոաշխարհ
Dernier épisode

18 épisodes

  • Կինոաշխարհ

    Ռեժիսոր և դիտող հարգանքը, ԱԲ-ն ու արխիվը. զրույց Լիլիթ Մովսիսյանի հետ

    19/06/2026 | 32 min
    Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի հետ մեր առաջին փոդքաստի էպիզոդից անցել է երեք տարի, և խոսելու, թարմացումներով կիսվելու շատ թեմաներ էին հավաքվել։ Դրանցից է օրինակ «Կյանքս» ֆիլմի երրորդ մասը, «Եվրասիադոկ»-ի ժյուրիի անդամ լինելու փորձը, զարգացման փուլում գտնվող «UXXR»-ը և Հանրային ռադիոյի 100-ամյակին նվիրված ֆիլմի աշխատանքները։ Այս անգամ Լիլիթը պատմում է իր ստեղծագործական գործունեության, դիտողի հանդեպ ռեժիսորի հարգալից կամ անհարգալից վերաբերմունքի և արհեստական բանակության գործիքներ կիռարելու մասին։
  • Կինոաշխարհ

    Կինոգործ #3. Արմեն Պապյան – հնչյունային ձևավորում

    01/06/2026 | 51 min
    Կինոն որքան պատկերի, այնքան էլ ձայնի մասին է: Քանի՞ անգամ ես ինչ-որ ֆիլմ դիտել ու ասել` ձայնի հետ ի՜նչ լավ են աշխատել: Հավանականությունը փոքր է, բայց հավասար չէ զրոյի: Այդպես է կարծում հնչյունային ձևավորող/ռեժիսոր, մոնտաժող և երաժիշտ Արմեն Պապյանը, որն ասում է` իր գործը ստացված է լինում, երբ դրա մասին չեն խոսում: Իսկ «Կինոգործ»-ը խոսում է. խոսում է ձայնի ու լռության, դրա կարևորության, նրբությունների և աշխատանքի բազմաշերտ բնույթի մասին:  

    Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան
  • Կինոաշխարհ

    Կինոգործ #2. Գոգ Հախեյան - դիստրիբուցիա

    30/04/2026 | 50 min
    Ովքե՞ր են կանգնած կինոյի շուկայի հետևում ու ֆիլմերը դարձնում վաճառքի պրոդուկտ։ Դրա պատասխանատուները, մեծ մասամբ, դիստրիբուցիոն կազմակերպություններն են, որոնք կամրջում են կինոն էկրաններին: «Կինոգործ» փոդքաստի երկրորդ էպիզոդի հյուրը Փարիզաբնակ Գոգ Հախեյանն է, UFO Distribution ընկերության թիմի անդամ: Այստեղ նա զբաղվում է ֆիլմերի մարքեթինգով, գրաֆիկական դիզայնով, պատրաստում է պաստառներ ու թրեյլերներ։ Նա ֆրանսիական կինո շուկայում աշխատել է օսկարակիր Flow անիմացիոն ֆիլմի վրա, իսկ այս պահին թիմով պատրաստվում են Կաննի կինոփառատոնին։ Հետնաբեմում մնացող այս աշխատանքների մասին է պատմում Գոգը, որը նաև շամպայն է խմել աշխարհահռչակ ռեժիսոր Գասպար Նոեի հետ ու ասում է՝ հայտնի մարդկանց հետ աշխատելը հաճախ իր բարդություններն ունի։

    Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան
  • Կինոաշխարհ

    Կինոգործ #1. Տիգրան Աղաջանյան - գունադրում/coloring

    13/03/2026 | 30 min
    Բարի գալուստ Կինոաշխարհի նոր նախագիծ։ «Կինոգործ» փոդքաստի շարքը ոլորտի տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց մասին է, որոնք մանրամասնորեն պատմում են կինոյում իրենց դերի ու աշխատանքային գործընթացի մասին։ Սրանք մասնագիտություններ են, որոնք անչափ հետաքրքիր ու կարևոր են կինոարտադրության մեջ, սակայն կամ հաճախ ստվերում են մնում, կամ մենք չգիտենք իրենց գոյության մասին, կամ էլ ուղղակի ունենք կիսատ պատկերացումներ։ 

    «Կինոգործի» առաջին հյուրը գունադրող, քոլորիստ Տիգրան Աղաջանյանն է։ Նա հիմնականում աշխատում է կինոյի հետարտադրական փուլում, մութ սենյակում էկրաններով տեսանյութերի գույները վերականգնելով կամ գեղարվեստական լուծումներ տալով։

    Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան
  • Կինոաշխարհ

    Հարգանքի տուրք հայկական կինոյի կանանց. զրույց Ռուզաննա Բագրատունյանի հետ

    27/11/2025 | 25 min
    Մոտ մեկ տարի առաջ տպագրատնից դուրս եկավ Ռուզաննա Բագրատունյանի «Համր կինոյի խոսուն կանայք» գիտահանրամատչելի ժողովածուն: Ինչպես առաջաբանում մեկնաբանել է հեղինակը` գիրքը «փորձ է մեկտեղելու այն կանանց դիմանկարները, որոնք հնարավորություն են տալիս տեսնելու հայկական համր կինոյի լինելության ճանապարհին կանանց թողած հետագիծը»: Կինոաշխարհի փոդքաստի այս էպիզոդում զրուցում ենք կայքի հիմնադիր, խմբագիր, լրագրող և կինոյի մեծ էնտուզիաստ Ռուզաննա Բագրատունյանի հետ:
Plus de podcasts Interviews cinéma
À propos de Կինոաշխարհ
Բացահայտի՛ր հայկական կինոաշխարհը սովորական մարդու աչքերով։ Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան
Site web du podcast

Écoutez Կինոաշխարհ, Furyosa - le podcast ou d'autres podcasts du monde entier - avec l'app de radio.fr

Obtenez l’app radio.fr
 gratuite

  • Ajout de radios et podcasts en favoris
  • Diffusion via Wi-Fi ou Bluetooth
  • Carplay & Android Auto compatibles
  • Et encore plus de fonctionnalités